Ռումինիայի պաշտպանության նախարարը պատահաբար գաղտնի տվյալներ է հրապարակել

Ուսումնական տախտակին գրված տվյալների լուսանկարներն անհետացել են հրապարակումից մի քանի ժամ անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ռումինիայի պաշտպանության նախարար Նիկոլաե Չուկեն սոցցանցերում հրապարակել է մի լուսանկար, որն ավելի ուշ հեռացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական «Digi 24» հեռուստաալիքին։

Թշնամուն գրկի մեջ խեղդելու արվեստը․ ի՞նչ խաղ են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան

«Լուսանկարներից մեկում նշված են եղել հաշիվների և տեսակոնֆերանսների հասանելիության տվյալները, ինչպես նաև այն հեռախոսահամարները, որոնք օգտագործում են պաշտպանության նախարարության զանգերի կենտրոնի աշխատակիցները»,-պարզաբանել են լրագրողները:

Լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ Չուկեն այցելել է Սիբիում գտնվող ցամաքային ուժերի ակադեմիա։ Ուսումնական տախտակին գրված տվյալների լուսանկարներն անհետացել են հրապարակումից մի քանի ժամ անց, սակայն դրանց պատճենները հասցրել են տարածվել սոցցանցերում։

Գերատեսչությունը իմացել է տեղի ունեցածի մասին, և բոլոր գաղտնաբառերը փոխվել են։

Ադրբեջանի մոտ են հայտնվել շատ գաղտնի փաստաթղթեր, նաև` ՀՀ ՊՆ–ից. կիբեռհարձակումները 2020-ին