ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն արձակուրդ է մեկնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին 5 օրով արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։
Պապիկյանն արձակուրդում կլինի մարտի 29-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:
Արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Հիշեցնենք, որ 2018-ի տարեվերջին կայացած խորհրդարանական ընտրություններին հենց Սուրեն Պապիկյանն էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը։
Տեսնես՝ էլ որ երկրում է նախարարը համավարակի օրերին արձակուրդ գնացել. Մարուքյանը շփոթված է