Մարտի 28-29-ին սպասվում է ցրտահարություն. մասնագետների հորդորը գյուղատնտեսներին

ՀՀ գրեթե ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում, գիշերային ժամերին կանխատեսվում է 0-ից ցածր ջերմաստիճան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Մարտի 28-29-ին Հայաստանի հովտային գոտում ցրտահարություն է սպասվում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն այս մասին նախազգուշացրել է հայաստանցի գյուղատնտեսներին:

«Ոսկե ձու». ինչո՞ւ է այն օրեցօր թանկանում ու ի՞նչ կապ ունեն առաքիչները

«Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվող բացասական ջերմաստիճանները, հորդորում ենք բացօթյա սածիլում չկատարել»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Օդերևութաբանների կանխատեսումներով` մարտի 28-29-ին Հայաստանում տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով: ՀՀ գրեթե ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում, գիշերային ժամերին կանխատեսվում է 0-ից ցածր ջերմաստիճան: