Խաղաղապահներն ու 2 հիմնադրամները մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Ստեփանակերտում

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաջադրանքները կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուս խաղաղապահները Ռուսական մարդասիրական առաքելության, «Դոկտոր Լիզա» և «Спеши к добру» բարեգործական հիմնադրամների հետ համատեղ երկու մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ակցիայի շրջանակում քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորում և ավելի քան 350 դասագիրք փոխանցվել թիվ 3 դպրոցին։

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, հումանիտար օգնություն ցուցաբերում բնակչությանը:

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք ու Ամարաս

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 14 հա տարածք, 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 5 պայթուցիկ առարկա, ստուգվել է 2 շենք: 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1 770 հա տարածք, 549 կմ ճանապարհ, 1 618 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակություն ունեցող 30 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 356 պայթուցիկ առարկա։

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են