«Հնարավոր է` դուրս գամ քաղաքականությունից». Գևորգ Պետրոսյան

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար տհաճ է ստեղծված միջավայրը։ Նա նշեց` հաճույքով չի ԱԺ այցելում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հնարավոր է դուրս գա քաղաքականությունից։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց պատգամավորը։

Միակ դեմը. Գևորգ Պետրոսյանն ասաց` ինչու է դեմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելուն

«Ինձ դուր չի գալիս այս ամենը` ո՛չ ընդդիմությունն է կարգին քայլ անում, ո՛չ իշխանությունն է կարողանում երկիրը ղեկավարել։ Այս ֆոնին մենք էլ դառնում ենք վատամարդ` անընդհատ քննադատելով։ Ինձ համար այս միջավայրը տհաճ է` ես հաճույքով չեմ գալիս աշխատանքի։ Ափսոսում ես անցածդ ուղին, թե չէ մեծ հաճույքով հիմա էլ դուրս կգայի քաղաքականությունից»,–ասաց Պետրոսյանը։

Նա հավելեց նաև, թե հնարավոր է` ընտրություններին էլ չմասնակցի։ Միակ մարդը, որն իր անձնական հատկանիշներով, կապերով ի վիճակի է երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից, ըստ Պետրոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Պետրոսյանը նշեց` այնպես չէ, որ Քոչարյանի կառավարման տարիները եղել են անթերի, սակայն բավական է հետ նայել։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Պետրոսյանը հայտարարեց, որ լքում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն պատգամավորական մանդատը վայր չի դնում։

Գևորգ Պետրոսյանը նկատողություն է ստացել իր բառապաշարի համար. «Ժողովուրդ»