Հայաստանում ռազմական դրությունը վերացվեց

Պատգամավորների 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ն վերացրեց ռազմական դրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Խորհրդարանը քիչ առաջ կողմ քվեարկեց երկու ընդդիմադիր խմբակցությունների` ԼՀԿ–ի ու ԲՀԿ–ի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնել։

Դանակը հասել է ոսկորին. ԲՀԿ-ն առաջարկում է Հայաստանում վերացնել ռազմական դրությունը

Այսպիսով, 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ն վերացրեց ռազմական դրությունը Հայաստանի Հանրապետությունում։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչև հարցի` քվեարկության դրվելը հայտարարեց, որ «Իմ քայլը» կողմ է քվեարկելու նախագծին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկությունից հետո, տեսնելով ձայների նման բաշխվածությունը, կատակեց. «Հիրավի, անիմանալի են ճանապարհներն Աստծո»։

Հիշեցնենք, որ Հայաստանում ու Արցախում ռազմական դրություն էր հայտարարվել 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։

Որևէ քաղաքական հիմք չկա. ինչու Հայաստանում չի վերացվում ռազմական դրությունը