Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, թե ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը  փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 428 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Ամպրոպ, անձրև, տեղ–տեղ` ձյուն և քամու ուժգնացում. եղանակի տեսություն