Դավիթ Մանուկյանն ասել է՝ ինչ է կատարվել իր կյանքում Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո

Դավան գրեթե չի խոսում հայտնի երգչուհուց բաժանվելու մասին, բայց երբեմն չի կարողանում զսպել հույզերն ու անկեղծանում է։ Այս անգամ հենց այդպես էլ եղել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հայտնի բլոգեր ու երաժիշտ Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում խոսել է հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայից բաժանվելու դրական արդյունքի մասին։ Նա ակնարկել է, որ սկսել է ավելի քիչ ծախսել, ինչը ազդել է նրա ֆինանսական վիճակի վրա։

«Ես մեքենա եմ գնել։ Սկսել եմ տնտեսել ու հասկացել եմ, որ շատ փող էի ծախսում», - ասել է բլոգերը «Մուզ-ՏՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Բլոգերը պատմել է, որ նախկինում ազատ ժամանակը նվիրում էր սիրեցյալին, դիմավորում էր նրան, երբ վերադառնում էր աշխատանքից, բայց դա չի գնահատվել: Այժմ կենտրոնացել է իր նախագծերի վրա և վայելում է այն էներգիան, որը դրդում է առաջ գնալ։

«Սա կա՛մ Դավայի ծննդյան օրվա նվերն է, կա՛մ ծնունդը փչացնելու միջոց». Օլգա Բուզովան հղի՞ է

Հիշեցնենք` հունվարին Օլգա Բուզովան բառացիորեն ցնցեց հանրությանը` հայտարարելով, որ բաժանվում է սիրեցյալից, որի հետ ամուսնացել էր տարեսկզբին։ Նա հետևորդներին դիմեց խնդրանքով՝ բոկոտել Դավային սոցցանցերում։ Հետո Դավան ինքը հայտարարեց, որ Բուզովան իր համար անցած փուլ է։ Դա, ըստ էության, Դավայի միակ մեկնաբանությունն էր հայտնի երգչուհուց բաժանվելու մասին։

Իսկ անցած հանգստյան օրերին Բուզովայի նախկին սիրեցյալը Instagram-ում պատահաբար ցույց տվեց իր նոր սիրուհուն։

Կոմպրոմատն ակնթարթորեն ջնջվեց stories-ից, բայց բաժանորդները հասցրին ֆիքսել այդ պահն ու նույնիսկ պարզել աղջկա ինքնությունը: Նա ռեփերի օգտնականն է՝ Աննան։

Դիզայներ Արտաշես Օհանյանը 4 զգեստ է ստեղծել Օլգա Բուզովայի համար

Մանուկյանի հետևորդները ենթադրեցին, որ բլոգերը սիրավեպը սկսել է դեռ Բուզովայի օրոք։

Լուրերն ավելի ակտիվացրեց Աննայի հրապարակումը, որը նա արեց Դավայի ծննդյան օրը։ Նա լուսանկար հրապարակեց, որում նրանք բլոգերի լաբրադորի ձագի հետ էին պատկերված։

Դավիթ Մանուկյանը Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո ուշքի գալու տարբերակ է գտել