Չինաստանում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերվել

Նախկինում անհայտ քաղաքակրթության գոյության մասին վկայող գտածոները հայտնաբերվել են Սիչուան նահանգի Գուանյուան օկրուգում պեղումների ժամանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik․ Չինաստանի տարածքում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերվել։ Դրա ներկայացուցիչները, հնարավոր է, բնակեցրել են Չինաստանի հարավ-արևմտյան շրջանները մոտ երեք հազար տարի առաջ: Տեղացի հնագետների հայտնագործության  մասին հայտնում է Daily Star պարբերականը։

Բացառիկ գտածո․ Սիրիայի ափերի մոտ հին նավահանգստի մնացորդներ են հայտնաբերվել

Նախկինում անհայտ քաղաքակրթության գոյության մասին վկայող գտածոները հայտնաբերվել են Սիչուան նահանգի Գուանյուան օկրուգում՝ պեղումների ժամանակ: Հնագետները հայտնաբերել են ավելի քան 500 առարկա՝ ոսկուց, բրոնզից, նեֆրիտից և փղոսկրից։ Հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք ստեղծվել են ավելի քան երեք հազար տարի առաջ, սակայն չի հաջողվել որևէ կապ գտել Չինաստանի հայտնի մշակույթների հետ:

Պատմաբանները ենթադրում են, որ տարածաշրջանում, որը բնակեցված էր խորհրդավոր ժողովրդի ներկայացուցիչներով, առավել զարգացած քաղաքակրթություններ են եղե, իսկ դրանից դուրս ապրող մարդկանց բարբարոսներ են համարել։