Վթար` 67 համարի ավտոբուսի մասնակցությամբ. կա 2 վիրավոր

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Երևանում ավտովթար է տեղի ունեցել ավտոբուսի մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19:00-ի մոտակայքում Գևորգ Չաուշի փողոցում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսին: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: