Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է COVID-19-ի դեմ

Նախագահի աշխատակազմից չեն ասել, թե հատկապես որ դեղամիջոցից է օգտվել Պուտինը, բայց ընդգծել են, որ խոսքը ռուսական երեք պատվաստանյութերից մեկի մասին է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է COVID-19-ի դեմ: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այս պահին ավելի քան 600 մարդ է մահվան հետ կռիվ տալիս. Ավանեսյանը` կորոնավիրուսի մասին

«Պատվաստումից հետո Պուտինն իրեն լավ է զգում, վաղը նա լիարժեք աշխատանքային օր է ունենալու»,- հայտնել է Պեսկովը:

ՌԴ նախագահը երեկ հայտարարել էր, որ պատրաստվում է պատվաստվել։

Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի տարածի պատվաստման բուն ընթացակարգի լուսանկարներն և տեսանյութերը: Նա նշել է, որ Պուտինն արդեն  շատ բան է անում ռուսական պատվաստանյութերի առաջխաղացման համար։ Նախագահի աշխատակազմից չեն ասել, թե հատկապես որ դեղամիջոցից է օգտվել Պուտինը, բայց ընդգծել են, որ խոսքը ռուսական երեք  պատվաստանյութերից մեկի մասին է:

Բուժկենտրոնների քանի աշխատակից է Հայաստանում վարակվել Covid-19-ով. վիճակագրություն

Նշենք, որ ՌԴ–ն արտադրում է երեք պատվաստանյութ` Սպուտնիկ Վ, ԷպիՎակԿորոնա և ԿովիՎակ։