Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Եղանակային պայմանների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհ ռուսական կողմում 428 բեռնատար է կուտակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կիջնի. եղանակի տեսություն

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 428 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Առինջ գյուղում ավտոմեքենան շրջվել է. վարորդը մահացել է

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՃՏՊ Արմավիրում. վարորդը տեղում է մահացել, ուղևորներից մեկը` հիվանդանոցի ճանապարհին