«Քիմն Արցախ է գնում». Քարդաշյանը ինքնատիպ լուսանկարներ է հրապարակել

Լուսանկարներում մեգաաստղը զինվորական նախշով կարճ զգեստով է և երկարաճիտ կոշիկներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ուրախացրել է հետևորդներին թարմ լուսանկարներով։ Նա հրապարակել է ֆոտաշարք, որտեղ ներկայացել է զինվորական նախշերով կարճ զգեստով և երկարաճիտ կոշիկներով։

«Լեյտենանտ Քիմը պատրաստ է պատերազմի», – մեկնաբանել է լուսանկարը Քիմի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը։

Քիմը լուսանկարին կից ոչինչ չի գրել, պարզապես տեղադրել է զինվորական գույներով ` կանաչ, սև, շագանակագույն և սպիտակ սրտիկներ։

Մեկնաբանություններում, իհարկե, հայ հետևորդներ են հայտնվել։ Ինստագրամի օգտատեր Արման Գասպարյանը գրել է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը կհավանի այս փոստը»։ Մեկն էլ գրել է` «Քիմն Արցախ է գնում»։

Ստամբուլի դատարանը արդարացրել է Քիմ Քարդաշյանին հայհոյած և «զզվելի հայ» անվանած տղամարդուն

Քիմ Քարդաշյանը երկու անգամ է եղել պատմական հայրենիքում։ 2015-ին նա եկել էր Հայաստան ամուսնու, դստեր և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ, մասնակցելու Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումներին։ 2019-ին էլ Քիմը մասնակցել էր WCIT–2019  ՏՏ համաշխարհային կոնգրեսին, ինչպես նաև նկարահանումներ էր անցկացրել Գառնիի տաճարում, մկրտվել Էջմիածնի Մայր տաճարում։

2019-ի հոկտեմբերի 7-ին Էջմիածի Մայր Աթոռ եկեղեցու մկրտարանում մկրտվել են Քիմը, նրա երեք երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն, Փսալմը, Քիմի քույր Քորթնին, Քորթնիի երեք երեխաները՝ Մեյսոնը, Պենելոպեն և Ռեյնը։ Քիմն իր ավագ դստերը` Նորթ Ուեսթին, մկրտել էր 2015-ին Երուսաղեմի Սբ Հակոբյանց հայկական եկեղեցում։ Այդ ժամանակ էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Քիմը ամուսնու` Քանյե Ուեսթի և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ եկել էր Հայաստան, ապա մկրտության համար մեկնել Իսրայել։

Քիմի, Քորթնիի, Քլոեյի հայրը փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է, որը մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկան հասակում։ Նա հայտնի էր դարձել ամերիկյան ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։ Դատարանը չկարողացավ ապացուցել, որ Սիմփսոնը սպանել է իր կնոջը և նրա սիրեկանին։