ՊԵԿ-ն ու վարչապետի աշխատակազմը 15 մլն դոլարի պարգևատրում են ստացել. պատգամավոր

2020 թվականի հոկտեմբեր–նոյեմբերին, երբ Արցախում պատերազմ էր, ՊԵԿ-ի աշխատակիցները մոտ 1 մլրդ դրամ պարգևատրում են ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականին իր աշխատակիցներին 14,2 միլիոն դոլարի պարգևատրում է տվել։ Այսօր Ազգային ժողովում նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

«2020 թվականին Պետական եկամուտների կոմիտեն ստացել է 6,8 մլրդ դրամի (14,2 մլն դոլար) պարգևատրում։ Եվ դա կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պայմաններում։ 2020 թվականի հոկտեմբերին պարգևատրման չափը կազմել է 496 միլիոն դրամ, նոյեմբերին ՝ 474 միլիոն դրամ, դեկտեմբերին ՝ 1,3 միլիարդ դրամ», - ասաց Կոստանյանը ։

Նրա խոսքով` վարչապետի աշխատակազմը 2020 թվականին աշխատակիցներին 441 միլիոն դրամի (835 հազար դոլար) պարգևատրում է հատկացրել։

Պատգամավորները կես տարի կաշխատեն առանց պարգևավճարների

«Ֆինանսների նախարարը, որին ի պահ է տրված պետության ամբողջ գանձարանը, պատերազմի ամենաթեժ օրերին զերծ չի մնացել ինքն իրեն մոտ 73 մլն դրամով պարգևատրելուց», – ասաց Կոստանյանը:

«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի. նա երդվեց ԱԺ–ում

Պատգամավորը նշեց, որ այդ գումարներով պատերազմի ընթացքում կարելի էր շատ անօդաչու թռչող սարքեր գնել։

Նշենք, որ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում պարբերաբար թեժ քննարկումներ են լինում պետական պաշտոնյաներին, ծառայողներին պարգևատրելու կապակցությամբ:

«Ավելի շատ աբսուրդ, պարոնա՛յք». ով ու ինչպես է ավերում Հայաստանը