ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Կալուգայի մերձակայքում գտնվող աերոդրոմում մահացել է Տու-22Մ3 ռմբակոծիչի` երեք հոգուց բաղկացած անձնակազմը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ թռիչքի պլանային նախապատրաստման ժամանակ միացել է կատապուլտը, ինչը պլանավորված չի եղել։
«Ամեն ինչ դրան էր տանում»․ ինչո՞ւ է ամերիկյան ծովային հետևակը հայտնվել Հյուսիսում
«Պարաշյուտների բացման համար անբավարար բարձրության պատճառով անձնակազմի երեք անդամները վայրէջք կատարելիս կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել»,– նշված է հաղորդագրության մեջ։
«Հնարավոր չէ գտնել»․ Ռուսաստանը հրթիռային զենքի նոր, գաղտնի կրիչներ է կառուցում
Տու-22Մ3–ը խորհրդային Տու-22Մ2-ի արդիականացված տարբերակն է, նախատեսված է հակառակորդի տարածքում գտնվող թիրախը խոցելու համար։ Ռուսաստանի սպառազինության մեջ մոտ 60 նման ռմբակոծիչ կա։
Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները