ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. «Իմ քայլը» նոր պատգամավոր ունի. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր մեկնարկած հերթական քառօրյայի ժամանակ հայտնեց` Վահագն Թևոսյանին կփոխարինի Էմմա Պալյանը։
«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահագն Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Մանդատը տրվում է «Իմ քայլից» Էմմա Պալյանին»,–ասաց Միրզոյանը։
Պալյանը երդվեց` ստանձնելով ԱԺ պատգամավորի մանդատը։
Հիշեցնենք, որ մարտի 9-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նա նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։
Էմմա Պալյանը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 26-ին Գյումրիում: 1997թթ-ից մինչև 2007 թվականը սովորել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում: Այնուհետև սովորել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
«Ավելի շատ աբսուրդ, պարոնա՛յք». ով ու ինչպես է ավերում Հայաստանը
2010-2012 թվականներին աշխատել է ԳԱԼԱ հեռուստաընկերությունում որպես լրագրող: 2013-2018թթ-ին աշխատել է araratnews.am լրատվական կայքում: Ամուսնացած է, ունի 2 աղջիկ: 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Փաշինյանի գահավիժող վարկանիշն ու նախկինները. ռուս փորձագետը` սպասվող ընտրությունների մասին