Բուժաշխատողների աշխատավարձի հարցը լուծվել է. ԱՆ

Այն բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորումը խաթարվել էր, կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը բուժաշխատողների աշխատավարձերի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

«Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցումը կիրականացվի բանկային 1 օրվա ընթացքում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության` այն բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորումը խաթարվել էր, կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում:

Հիշեցնենք` «Շտապօգնություն» ընկերության շուրջ հազար աշխատակիցներ նախորդ ամսվա աշխատավարձ չեն ստացել: Օրերս առողջապահության նախարարությունն այդ առնչությամբ պարզաբանում էր տարածել` հայտնելով, որ 2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են։

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, ակադեմիական քաղաք կհիմնադրվի. Փաշինյանը ԿԳՄՍՆ–ում էր