Աշխատանքներ են տարվում, որպեսզի Սոթքի հանքավայրում հաստիքներ չկրճատվեն

Փոխնախարարի խոսքով` ՀՀ իշխանությունն աշխատում է ռուսական կողմի հետ, որպեսզի հանքավայրը շահագործվի ոչ միայն հիմա, այլև ապագայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ռուսական ընկերության հետ աշխատանքներ է իրականացնում Սոթքի հանքավայրի շարունակական շահագործումն ապահովելու համար։ Տեղեկությունը հայտնեց փոխնախարար Լիլիա Շուշանյանը` Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

Սոթքում ադրբեջանցիների ներխուժման հետևանքով ընկերությանը պատճառվել է 5 մլն դոլարի վնաս

«Առաջին իսկ օրերից մենք` որպես լիազոր մարմին, աշխատում ենք ռուսական կողմի հետ: Այս պահին ամեն ինչ արվել է և դեռ շարունակում է արվել ամենշաբաթյա հանդիպումների և քննարկումների ինտենսիվությամբ: Քննարկումներն իրականացվում են, աշխատանքները կազմակերպվում են, որպեսզի հանքի շահագործումը չդադարի, հանքավայրը շահագործվի ոչ միայն այս 1-2 ամսվա ընթացքում, այլ նաև հեռանկարում՝ առաջիկա տարիներին նույնպես, և դա իրականացվի մեր օրենսդրության տառին համահունչ»,- շեշտեց փոխնախարարը:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ մոտ 300 աշխատակից զրկվել են աշխատանքից:

«Մեր տվյալներով` հնարավոր է` աշխատանքի հետ կապված 280 հոգի որոշակի խնդիրներ ունենան, սակայն այս պահին դեռևս այդ թիվը կարելի է չհնչեցնել, որովհետև նրանք չեն ազատվել»,- պատասխանեց փոխնախարարը:

Սոթքի ոսկու հանքը հնարավոր էր Ադրբեջանին չհանձնել. Մինասյան

Շուշանյանի խոսքով` ընկերության հետ աշխատանքները շարունակվում են հենց հիմնական անձնակազմը պահելու համար:

Հիշեցնենք` արցախյան պատերազմից հետո ոսկու հանքավայրի տարածքի մի հատվածում ճշգրտում էր տեղի ունեցել, և հանքավայրի մի մասն մնացել է ադրբեջանական հսկողության տակ: Հանքավայրը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը։

Սոթքի հանքի համասեփականատերը պատմել է, թե ինչպես են աշխատում հրադադարից հետո