ՌԱԴԻՈ

Արտաքին պարտքի ավելացումը՝ գնաճի «հարուցիչ». ինչո՞վ է զբաղված կառավարությունը

Մինչև երբ է տնտեսական անկումը շարունակվելու և ինֆլյացիայի ինչպիսի պատկեր կունենանք նախընտրական շրջափուլում. քայքայված տնտեսության վերականգման և այն ոտքի հանելու հնարավորությունների շուրջ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ։
Sputnik
Արտաքին պարտքի ավելացումը՝ գնաճի «հարուցիչ». ինչո՞վ է զբաղված կառավարությունը

Ինֆլյացիայի բարձր մակարդակը վտանգավոր է հատկապես սոցիալապես խոցելի, բնակչության աղքատ խմբերի համար, իսկ հարուստները, որպես կանոն, դրանից շահում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Հարուստները հիմնականում կապիտալի սեփականատերերն են, շահույթ ստացողներն են իրենց անշարժ գույքից, ակտիվներից, արժեթղթերից, արտասահմանյան բիզնեսներից, այնպես որ պետք է հասկանալ` այդ բարձր գնաճը ո՞ւմ համար է վտանգավոր, ո՞ւմ համար՝ ընդհակառակը»,- ասաց նա։

Բենզինի հայաստանյան շուկայի նոր խաղացողն իջեցրել է գները. մրցակիցները դեռ լռում են

Նրա խոսքով` հատկապես մտահոգիչ է ներմուծվող պարենային ապրանքների` շաքարավազի, ձեթի, նաև մսամթերքի, ձկնեղենի, ընդեղենի, այսինքն` առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը։

«Թանկացումների գլխավոր ալիքը կապված է դրամի արժեզրկման, փոխարժեքի շուրջ 10 տոկոս անկման հետ, որը ինչ-որ տեղ անհասկանալի է, եթե նկատի ունենանք այն, որ ուղղակի տրամաբանության մեջ չտեղավորվող վարքագիծ է որդեգրում այսօրվա կառավարությունը. ինչ է անում` պարտք է վերցնում ու գցում ռեզերվ»,- նշեց Մարգարյանը։

Տնտեսագետի դիտարկմամբ` ներկայումս արտաքին պահուստները հատում են 3 միլիարդ դոլարի շեմը, սակայն քայքայված տնտեսության վերականգմանն ուղղված ծրագրեր չկան։

ՀՀ Կենտրոնական բանկն ուզում է կանխել գնաճը․ ինչո՞վ է վտանգավոր «դոլարային» իրարանցումը