Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված իրավիճակը քննարկել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը` այսօր կայացած հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

«Նախագահը և վարչապետը քննարկել են ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերը։ Անդրադարձել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

Նշվում է, որ կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:

ՀՀ նախագահն ընդունել է Արամ Սարգսյանին և Արտակ Զեյնալյանին. ի՞նչ են քննարկել նրանք