Արցախում աճյունների որոնումներ վաղը չեն լինի

Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայոիթյունը։

180 ծնող սպասում է պատասխանի. նախարարը չի բացառում, որ ոչ բոլոր աճյունները կնույնականացվեն

«Որոնումներ վաղը չեն լինի: Աշխատանքները կվերսկսվեն առաջիկա օրերին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է, նախնական տվյալներով` 23-ը քաղաքացիական անձինք են:

Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին