ԱՊՀ երկրները հակաահաբեկչական վարժանք կանցկացնեն

Քննարկման առանձին թեմա կդառնա ԱՊՀ-ի անդամ պետությունների իրավասու մարմինների վարժանքի անցկացումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ԱՊՀ-ի մասնակից պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների (շտաբների պետերի) խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում, մարտի 26-ին։ Տեղեկությունը հաղորդում է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի մամուլի բյուրոն:

Կոսովոյում հայ խաղաղապահներին նոր մասնաշենք է հանձնվել

Հավաքի թեման է «ԱՊՀ շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը՝ ազգային անվտանգության սպառնալիքների փոխակերպման պայմաններում»։

Խորհրդակցությունը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով: Մասնակիցները կքննարկեն իրենց երկրների անվտանգության վրա ազդող միտումներն ու գործոնները, կձևավորեն կարճաժամկետ հեռանկարում իրադրության զարգացման կանխատեսումը և կորոշեն անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների համագործակցության առաջնահերթ ուղղությունները ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում:

Խորհրդակցության աշխատանքներին նախատեսվում է ԱՊՀ ինը պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությունը: