«Բա ճիշտ ենք արել, հլը ավելի շատ պարգևավճար պետք ա տանք ոստիկաններին». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վրդովվեց պարգևավճարների թեմայից և խնդրեց փակել այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ոստիկաններին պետք է ավելի շատ պարգևավճար տալ։ ԱԺ–ում նման հայտարարություն արեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Պատգամավորները կես տարի կաշխատեն առանց պարգևավճարների

Նրա խոսքով` պետական այն մարմինները, որոնք կկատարեն, կգերակատարեն իրենց աշխատանքը, պետք է խրախուսվեն և խրախուսվելու են, այլ տարբերակ աշխարհում չկա։

«17 գործընկերների ներկայացուցիչներից մեկն ասում է՝ ոստիկաններին պարգևավճար են տվել: Բա ճիշտ ենք արել, հլը ավելի շատ պետք ա տանք ոստիկաններին: Իսկ ըտեղ, որ մարդիկ կանգնում են, գումար չե՞ք բաժանում, օղի, ուտելիք չե՞ք բաժանում։ Թարգեք, էլի, էս խոսակցությունները, խնդրում եմ»,–ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պաշտոնյաները պարգևատրվել են նաև պատերազմի թեժ շրջանում:

Պարգևավճարները պետք է լինեն. ՊԵԿ նախագահը հայտնեց` սեպտեմբերին գումար ստացել են