Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով. Բադասյան

Ռուստամ Բադասյանը հայտնեց` եթե փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, որևէ խոչընդոտ չի լինի, որպեսզի արտահերթ ընտրություններն անցկացվեն հենց համամասնական համակարգով` կուսակցական ցուցակներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ ռեյտինգային համակարգն ամենահարմարը չէ Հայաստանի համար։ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն։

ՔՊ–ի նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը. Ռուստամ Բադասյան

«Գիտեք, որ տարիներ շարունակ ռեյտինգային համակարգը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ։ Հայաստանի նման երկրի համար ավելի ճիշտ է մաքուր  համամասնական համակարգը։ Այս մասով քննարկումները շարունակում ենք։ ԱԺ կողմից շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն ուղարկել ենք նաև Վենետիկի հանձնաժողով»,–ասաց նախարարը։

Նա հույս հայտնեց, որ մոտ օրերս լուծում կլինի։

Հարցին, թե հնարավո՞ր է հունիսի 20-ի ընտրություններն անցկացվեն նոր ընտրակարգով ` Բադասյանը պատասխանեց`  եթե փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, որևէ խոչընդոտ չի լինի, որպեսզի արտահերթ ընտրություններն անցկացվեն հենց համամասնական համակարգով` կուսակցական ցուցակներով։

Հիշեցնենք, որ 2020-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց 2020–ի նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարությունից հետո, երբ 44–օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը կորցրեց Արցախի 70 %–ից ավելին, մնացած մասում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, սահամնների ճշգրտում սկսվեց նաև Հայաստանի սուվերեն տարածքում։

Ինչու է Փաշինյանը գնում արտահերթ ընտրությունների. քաղտեխնոլոգը` ստեղծված իրավիճակի մասին

Ընդդիմադիր 17 կուսակցություններ, միավորվելով «Հայրենիքի փրկության շարժման» անվան տակ և Վազգեն Մանուկյանին առաջադրելով որպես ժամանակավոր կառավարության` վարչապետի միասնական թեկնածու, սկսեցին բողոքի ակցիաններով պայքարել վարչապետի հրաժարականին հասնելու համար։