Ռուսաստանը կֆինանսավորի Հայաստանում փոքր բիզնեսի զարգացման նախագիծը

Հայ ֆերմերները կարող են մասնակցել մրցույթին և ֆինանսավորում ստանալ իրենց բիզնեսը զարգացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ հայաստանյան գյուղատնտեսության ոլորտում կիրականացվի փոքր ձեռնարկությունների զարգացմանն ուղղված նախագիծ։ Ինչպես հայտնում են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ։

Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր․ ինչ իրավիճակ է գյուղերում հուլիսյան ռմբակոծությունից հետո

«Իմ գյուղը» նախագիծն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։

«Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց և երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև երկրի պարենային անվտանգությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աշխարհը վերահաշվարկել է Covid-19-ի վնասները. Հայաստանի վերջին հույսը գյուղատնտեսությունն է

Նշվում է, որ «Կայուն համայնքներ» ծրագիրը կհամաֆինանսավորի ընտրված նախաձեռնությունների ընդհանուր բյուջեի 70 տոկոսը:

Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ

Նախաձեռնության առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 20 հազար դոլարը։

Հավելենք` «Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը, կցել դիմումը, անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) պատճենը (էջեր 1 և 2), ինչպես նաև սեփականության իրավունքի վկայականի պատճենը: Հայտը լրացնելու և փաստաթղթերը ուղարկելու համար անհրաժեշտ է այցելել անցնել հետևյալ հղումով:

Հայցադիմումները ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 6-ն է: Մասնակիցների ընտրությունը կանցկացվի մրցութային հանձնաժողովի կողմից՝ սահմանված չափանիշներին համապատասխան:

Կառավարությունը զրոյացնում է գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները