ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն հանդիպում է ունեցել ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ: Այս հանդիպման ընթացքում էլ ստորագրվել է հուշագիրը, որի շրջանակներում կողմերը կհամագործակցեն հակամենաշնորհային/մրցակցային օրենսդրության խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրությունների իրականացման, աշխատակիցների որակավորման բարձրացման և մեթոդների, մրցակցության քարոզչության և այլ ուղղություններով փորձի փոխանակման միջոցով:
«ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ընդգծել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցության բարձր մակարդակն ու բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ հուշագրի ստորագրումով հիմքեր կդրվեն այդ գործակցությունը խորացնելու և որակապես առավել բարձր մակարդակի հասցնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում
Հատկապես կարևորվել է նոր և միասնական մոտեցումների կիրառումը տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ:
Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ