ՔՊ–ի նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարը հայտնեց, որ իրենց խնդիրն է քաղաքացիներին հնարավորություն տալ որոշում կայացնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն լինելու է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Կարծում եմ` ակնհայտ է այդ հարցի պատասխանը։ Մեր քաղաքացիներն իրենց որոշումը կկայացնեն, և այս պարագայում մեր խնդիրն է քաղաքացիներին այդ հնարավորությունը տալ»,–ասաց նախարարը։

Անտրամաբանական կլինի, եթե ՀՅԴ–ն չմասնակցի. Մադոյանը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Հիշեցնենք, որ 2020-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց 2020–ի նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարությունից հետո, երբ 44–օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը կորցրեց Արցախի 70 %–ից ավելին, մնացած մասում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, սահամնների ճշգրտում սկսվեց նաև Հայաստանի սուվերեն տարածքում։

Ընդդիմադիր 17 կուսակցություններ, միավորվելով «Հայրենիքի փրկության շարժման» անվան տակ և Վազգեն Մանուկյանին առաջադրելով որպես ժամանակավոր կառավարության` վարչապետի միասնական թեկնածու, սկսեցին բողոքի ակցիաններով պայքարել վարչապետի հրաժարականին հասնելու համար։

Ինչու է Փաշինյանը գնում արտահերթ ընտրությունների. քաղտեխնոլոգը` ստեղծված իրավիճակի մասին