Հայաստանի պետական սահմանի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի։ Տեղեկությունն իմանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից։

ՀՀ վարչապետն այսօր որոշում է ստորագրել՝ հանձնաժողով ստեղծելու մասին։

Վստահ եմ, որ առնվազն ԼՂԻՄ–ի նախկին սահմանները վերականգնվելու են. Վիտալի Բալասանյան

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ։

Հանձնաժողովի կազմում 9 անդամ կա։ Հանձնաժողովի նախագահն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Կազմում են՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյան, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մալաչյանը, ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ Ս․ Բալակինը։

Սահմանապահ զորքերը Սյունիքում լուծում են իրենց խնդիրները. ԱԱԾ

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի մի շարք շրջաններ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների և նրանց անվտանգության հարցը, իսկ սահմանազատումն անվանեցին ապօրինի։

Իրավիճակը հատկապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի, Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի հատվածներում։