Խաչատուր Սուքիասյանը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին

«ՍԻԼ կոնցեռն» ընկերության մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցների հարցումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «ՍԻԼ կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանը դեռ չի որոշել` մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, թե ոչ։

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ կապված ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում Խաչատուր Սուքիասյանի մասնակցության հետ, հայտնում եմ` Խաչատուր Սուքիասյանն այս օրերին հանդիպում-քննարկումներ է ունենում քաղաքական և հասարակական գործիչների հետ»,– Facebook–ի իր էջում գրել է «ՍԻԼ կոնցեռն» ընկերության մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

ՔՊ–ի նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը. Ռուստամ Բադասյան

Մկրտչյանի խոսքով` առաջիկայում հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ՝ հանրությանը տեղեկացնելով կայացված որոշման մասին։

Հիշեցնենք` 2020-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

Գալիք ընտրությունները չեն կարող անցնել առանց ատելության մթնոլորտի. Դանիելյան

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց 2020–ի նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարությունից հետո, երբ 44–օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը կորցրեց Արցախի 70 %–ից ավելին, մնացած մասում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, սահամնների ճշգրտում սկսվեց նաև Հայաստանի սուվերեն տարածքում։

Ընդդիմադիր 17 կուսակցություններ, միավորվելով «Հայրենիքի փրկության շարժման» անվան տակ և Վազգեն Մանուկյանին առաջադրելով որպես ժամանակավոր կառավարության` վարչապետի միասնական թեկնածու, սկսեցին բողոքի ակցիաններով պայքարել վարչապետի հրաժարականին հասնելու համար։

Չեմ կարծում, որ իշխող ուժը կկարողանա 2018–ի ցուցանիշներին հավակնել. իմքայլական պատգամավոր