«Կապի վերջ». Իվան Ուրգանտը վարակվել է կորոնավիրուսով

Հայտնի հեռուստահաղորդավարը վստահեցնում է, որ իրեն նորմալ է զգում։ Նա ինքնամեկուսացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը վարակվել է կորոնավիրուսով։ Նա այդ մասին հայտնել է Twitter-ի իր բլոգում։

«Թվիթերի արագության ստուգում։ Ես վարակվել եմ Covid-ով։ Կապի վերջ», - գրել է Ուրգանտը։

​Հաղորդավարը շնորհակալություն է հայտնել հետևորդներին իր առողջության մասին մտահոգվելու համար։ Նա նշել է, որ հիմա մեկուսացել է, ինքնազգացողությունը նորմալ է։

«Տարօրինակ է, որ չեք մնացել Հայաստանում». Դել Պիերոյի և Ուրգանտի զվարճալի զրույցը