Ի՞նչ պետք է անի կինը սրտի հետ կապված խնդիրներից խուսափելու համար

Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ կնոջ օրգանիզմում ճարպի առկայությունը չափազանց կարևոր է սրտանոթային համակարգի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարմնում ճարպի մեծ պարունակություն ունեցող կանայք ավելի պակաս են հակված սրտի նոպաների առաջացմանը, գրում է Planet today–ը։

Որոնք են առողջ լինելու հիմնական ցուցիչները. արժեքավոր խորհուրդներ COVID-ի դարաշրջանի համար

Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները 15 տարվա ընթացքում մոտ 11500 մարդու առողջական վիճակի տվյալներ են վերլուծել։ Գիտափորձի մասնակիցներին բաժանել են 4 խմբի՝ ըստ մարմնի վիճակի․ մկանային մեծ զանգված և ճարպի ցածր մակարդակ, մկանային մեծ զանգված և ճարպի մեծ պարունակություն, մկանային քիչ զանգված և ճարպի ցածր մակարդակ, մկանային քիչ զանգված և ճարպի մեծ պարունակություն օրգանիզմում։

Միայն կվնասի. նիհարելու ո՞ր եղանակներն է սննդաբանն անիմաստ համարել

Երկար տարիների դիտարկումների արդյունքներն անսպասելի են եղել՝  մկանային մեծ զանգված և ճարպի մեծ պարունակություն ունեցող կանանց մոտ սրտանոթային համակարգի խնդիրների հետևանքով մահացությունը 42%-ով պակաս է եղել, քան մկանային մեծ զանգված և ճարպի քիչ պարունակություն ունեցող կանանց մոտ։ Իսկ ահա տղամարդկանց դեպքում ցուցանիշները ճիշտ հակառակն են եղել՝ 26% և 60% համապատասխանաբար։

Գիտականները կարծում են, որ լավ առողջություն ունենալու համար կանայք պետք է ոչ թե այրեն ճարպը, այլ մեծացնեն մկանային զանգվածը։

Ինչպես ազատվել սթրեսից ու նյարդային լարվածությունից․ 6 արդյունավետ միջոց