ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հերթական աշխատանքային հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` քննարկման առանցքային հարցերից է եղել հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների թեման։
«Ժամանակ չունենք». Զոհրաբյանը կոչ է անում գերիների վերադարձի խնդրի շուրջ համախմբել ջանքերը
Պատգամավորներն ու ԱԽ քարտուղարն անդրադարձել են նաև արտաքին և ներքին անվտանգությանը վերաբերող առկա և հնարավոր մարտահրավերներին ու դրանց լուծման ուղիներին։ Քննարկվել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող և բազմաթիվ այլ օրակարգային հարցեր։