Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք ու Ամարաս

Վերջին երկու օրվա ընթացքում Դադիվանք ու Ամարաս այցելած ուխտավորների թիվը հատել է հարյուրի սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայ ուխտավորների հերթական խումբը ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել է Դադիվանքի վանական համալիր: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ուխտավորներն անարգել մտել են համալիրի տարածք»,– նշված է հաղորդագրության մեջ:

Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի մոտակայքում։

Դադիվանքը հնագույն քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ 2020 թվականի նոյեմբերին:

Խաղաղապահների աջակցությամբ Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ են սկսվել

Ռուս խաղաղապահները ապահովել են նաև հայ ուխտավորների անվտանգությունը Ամարաս քրիստոնեական վանք այցելելիս, որը գտնվում է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:

Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 ուխտավոր է այցելել Դադիվանք ու Ամարաս։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվեց 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են