Հադրութի շրջանում աճյունների որոնման աշխատանքը հետաձգվել է

Եղանակի պատճառով որոնողական աշխատանքներ չեն իրականացվի։ Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքը, որը նախատեսված էր Հադրութի շրջանում, հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պատճառը անբավարար տեսանելիությունն է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն:

Այսօրվա դրությամբ ունենք պաշտոնապես հաստատված 3250 զոհ. Փաշինյանը տվյալներ հայտնեց