Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին BMW է վթարի ենթարկվել. կան տուժածներ և զոհ

Պատահարից տուժածներին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կան տուժածներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ողբերգական վթար Լոռիում. 23–ամյա վարորդը մահացել է, ընտանիքի անդամները հիվանդանոցում են

«Ժամը 18:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում»,–գրում է կայքը:

Նշվում է, որ վթարի հետևանքով 3 մարդ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Մինչ  ավտոմեքենան քարշակով տեղափոխվում էր ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց