Ծաղկաձորում ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավոր

Վթարի հետևանքով տուժած վարորդը տեղափոխվել է «Հրազդանի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 01:00-ի սահմաններում։

Ահաբեկչություն Իրանում. կա 1 զոհ, 3 վիրավոր

«Երևանի բնակիչ, 36-ամյա Ռոբերտ Սարգսյանը, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն», – նշված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: