«Սոնայի հետ նկարներում ինձնից միայն մատս է երևում». Գրիգը զվարճալի տեսանյութ է հրապարակել

Գրիգի էջի հետևորդները բուռն են արձագանքել տեսանյութին։ Նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել և շնորհակալություն հայտնել զույգին` իրենց զվարճացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի– Sputnik. Դերասան, հումորիստ Գրիգ Գևորգյանը Instagram- ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել կնոջ` պարուհի Սոնա Եսայանի մասնակցությամբ։ Տեսանյութում Գրիգը ցույց է տալիս, թե Սոնան ոնց է իր հետ լուսանկարվում։

«Ես ձեզ հիմա ցույց  կտամ, թե ոնց է Սոնան իմ հետ նկարվում...լուսանկարում ինձնից միայն մատս է երևում։ Մի արա ըտենց բաներ, ես էլ եմ ուզում նկար ունենամ»,–տեսանյութում ասում է Գրիգը։

Հումորիստի էջի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել և շնորհակալություն հայտնել զույգին` իրենց զվարճացնելու համար։

«Ինչ լավն եք», «Գրիգ, Սոնան ոնց ուզում, ըտենց էլ նկարվում ա»,«Ինչքան ծիծաղեցի, ապրեք», – գրել են նրանք։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է սեպտեմբերի 8-ին` ավելի քան վեց տարի ընկերություն անելուց հետո:

«Շատ կարճ` իմ Վալենտինի նվերի մասին». Սոնայի սպասումներն ու Գրիգի զայրույթը

Գրիգն ու Սոնան հայկական ավանդական հարսանեկան արարողություն չէին կազմակերպել, այլ ամեն ինչ արել էին, որ առավելագույնս վայելեն իրենց կյանքի կարևորագույն օրը: Նրանք հրաժարվել էին հարսի պարից, շոու ծրագրից և այն ամենից, ինչը կարող էր իրենց անհանգստություն պատճառել, անտեղի  ժամանակ խլել ու լարվածություն առաջացնել: