ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին իրենց հնագույն և ամենասիրված համազգային տոնի՝ Նովրուզի կապակցությամբ»,– ասված է վարչապետի ուղերձում։
Փաշինյանը նշել է, որ նոր տարին և գարնան զարթոնքը խորհրդանշող այս գեղեցիկ տոնը բերում է հույսերով լի նոր սպասումներ: «Թող բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, թող իրականություն դառնան Ձեր բոլոր բարի ձեռնարկներն ու երազանքները: Գալիք տարին լինի խաղաղության, համերաշխության և հաջողությունների տարի»,–ասել է վարչապետը:
Նա Հայաստանի քուրդ քույրերին և եղբայրներին մաղթել է առողջություն, բարօրություն, երջանկություն և ամուր կամք: Փաշինյանը նշել է, որ միասնական ջանքերով պետք է կառուցենք բարեշեն երկիր բոլորիս համար, մեր հետագա սերունդների համար: