Ճապոնիան մեծ վնասներ կկրի օլիմպիադայում արտասահմանցի հանդիսատեսի բացակայության պատճառով

Տոկիոյի Օլիմպիադայի կազմկոմիտեն կորոնավիրուսային հիվանդության տարածումից խուսափելու համար վերջնական որոշում է կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputik. Հայտնի է դարձել Տոկիոյի օլիմպիադայում արտասահմանցի հանդիսատեսի բացակայության պատճառով Ճապոնիայի կրելիք վնասների չափերը. երկրի բյուջեն կկորցնի շուրջ  1,37 մլրդ դոլար: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին,  տեղի փորձագետների հաշվարկների արդյունքներն են այդպես ցույց տվել։

Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցուն. օլիմպիական ուղեգրի համար նրան մեկ քայլ է մնում

Նախօրեին Տոկիոյի Օլիմպիադայի կազմկոմիտեն կորոնավիրուսային հիվանդության տարածումից խուսափելու համար որոշում էր կայացրել մրցումներն անցկացնել առանց արտասահմանցի երկրպագուների:

Ինչպես հայտնի է` օլիմպիադան`  կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2020–ին հետաձգվեց և կանցկացվի  2021 թվականի ամռանը (հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը), սակայն լոգոյում  կպահպանվի 2020 թվականը։