ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. 2021 թվականի մարտի 15-ի դրությամբ Հայաստանում ժամանակավոր բնակվում է Արցախից տեղահանված 6306 ընտանիք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը և մանրամասն ներկայացնում, թե որ բնակավայրից քանի ընտանիք և քանի անձ է հիմա բնակություն հաստատել Հայաստանում։
- Քաշաթաղ. 2720 ընտանիք՝ 10329 անձ,
- Հադրութ. 2388 ընտանիք՝ 8579 անձ,
- Շահումյան. 540 ընտանիք՝ 2772 անձ,
- Շուշի. 410 ընտանիք՝ 1632 անձ,
- Մարտունի. 96 ընտանիք՝ 424 անձ,
- Ասկերան. 95 ընտանիք՝ 411 անձ,
- Մարտակերտ. 57 ընտանիք՝ 309 անձ։
Ընդհանուր առմամբ Հայաստանում այս պահին բնակվում է Արցախից ժամանած 6306 ընտանիք՝ 24456 անձ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
«Ուզում էի իմ երգով ուժ տալ զոհվածների ծնողներին». ի՞նչ է խոստացել Սոնան վիրավոր տղաներին