2 մատով քաշել է 2 Lada Priora ավտոմեքենա. 5–ամյա Դավիթ Պետրոսյանը 12–րդ ռեկորդն է սահմանել

Դավիթն իր այս ռեկորդը նվիրել է 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հիշատակին։
Sputnik

Մասիս քաղաքի եկեղեցու բակում երեկ` մարտի 20–ին, 5-ամյա Դավիթ Պետրոսյանը հերթական` 12–րդ ռեկորդն է սահմանել։ Հզոր ուժի տեր փոքրիկին հաջողվել է 2 մատով քաշել 2 հատ Lada Priora  մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ընդհանուր քաշն անցնում է 2400 կգ-ը, իսկ մեկ մատով փոքրիկը  քաշել է 1660 կգ քաշով  Nissan Teana մակնիշի ավտոմեքենան:  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Դավիթի հայրը` Յուրա Պետրոսյանը։

2 մատով քաշել է 2 Lada Priora ավտոմեքենա. 5–ամյա Դավիթ Պետրոսյանը 12–րդ ռեկորդն է սահմանել

«Դավիթը 4 տարեկանից սկսել է ռեկորդներ սահմանել։ Շատ փոքր էր, երբ հասկացանք, որ տարօրինակ ուժեղ է։ Նախորդ տարի մարտի 28–ին նա սահմանեց իր առաջին ռեկորդը, այժմ` 12–րդը, որը նվիրում ենք 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հիշատակին»,–ասաց  Յուրան:

2 մատով քաշել է 2 Lada Priora ավտոմեքենա. 5–ամյա Դավիթ Պետրոսյանը 12–րդ ռեկորդն է սահմանել

Հայրը նշում է, որ որդին շատ է տարբերվում իր հասակակիցներից։ Նա իր ողջ օրը նվիրում է մարզումներին, զբաղվում է սպորտով։

«Հեռախոսով, համակարգչով չի խաղում, փողոցում երեխաների հետ խաղալ չի սիրում, փոխարենը մեծ հաճույքով տառերն ու թվերն է սովորում»,–պատմում է հայրը։

2 մատով քաշել է 2 Lada Priora ավտոմեքենա. 5–ամյա Դավիթ Պետրոսյանը 12–րդ ռեկորդն է սահմանել

Յուրան նշում է, որ ինքը թույլ չի տալիս, որ որդին իր ողջ ուժը կիրառի, չնայած զգում է, որ Դավիթն ավելին կարող է։

Նշենք, որ Դավիթ Պետրոսյանի անունն արդեն 12 անգամ գրվել է «Դյուցազնագրքում»։

2 մատով քաշել է 2 Lada Priora ավտոմեքենա. 5–ամյա Դավիթ Պետրոսյանը 12–րդ ռեկորդն է սահմանել