Ընկույզի ո՞ր տեսակը չարժե ուտել

Սննդաբան Մարինա Շուբինան ասել է՝ ընկուզեղենի որ տեսակներ են վտանգավոր առողջության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Սննդաբան Մարինա Շուբինան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում խոսել է ընկույզների տարբեր տեսակների օգտակարության ու վնասի մասին։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ բանան ենք ուտում

Շուբինայի խոսքով՝ գետնանուշը, նուշն ու մակադամիան ամենավտանգավորն են։

Գետնանուշը, ըստ էության, լոբազգի խոտ է, հաճախ վարակված է բորբոսով, հետևաբար պարունակում է աֆլատոքսին: Սա իսկական կանցերոգեն է և նվազեցնում է մարմնի պաշտպանական ուժերը։ Նուշն ամենաուժեղ ալերգենն է, իսկ մակադամիան ամենաճարպոտ ընկույզն է։

Ըմպելիք, որը կօգնի սննդի չարաշահման դեպքում. սննդաբանը բաղադրատոմս է ներկայացրել

Սննդաբանը թվարկել է նաև ընկույզի օգտակար տեսակները՝ առաջին տեղը տալով հունական ընկույզին, որը պարունակում է օմեգա-3։ Առաջատարների եռյակում են նաև կեշյուն ու պնդուկը։

Կեշյուն առանձնանում է ցածր կալորիականությամբ, իսկ պնդուկը մեծ քանակով մագնեզիումի է պարունակում, ինչը սթրեսի դեմ պայքարելու բնական միջոց է։

Ո՞րն է ամենաօգտակար ապուրը

Շուբինան հիշեցրել է, որ նույնիսկ ամենաօգտակարն ընկույզը պետք չէ մեծ քանակությամբ ուտել։ Օրական 20-40 գրամը լիովին բավական է։

Միայն կվնասի. նիհարելու ո՞ր եղանակներն է սննդաբանն անիմաստ համարել