«Դրսում դեղորայք փնտրելու կարիք չկա». Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից

Կոնվենցիան հաճախ վիճելի փաստաթուղթ են անվանում։ Մինչ օրս այդ փաստաթղթի վավերացումը սուր է ընկալվում նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Նոր խորհրդարանը կոնվենցիան չի վավերացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Թուրքիան հայտարարել է, որ դուրս է գալիս Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և պայքարի մասին Եվրոպայի խորհրդի ստամբուլյան կոնվենցիայից։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում:

«Թուրքիայի Հանրապետության անունից 2011 թվականի մայիսի 11-ին ստորագրված ու կառավարության 2012 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ հաստատված Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի գործողությունը դադարեցվել է Թուրքիայի Հանրապետության նկատմամբ», - նշված է փաստաթղթում:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել է, որ երկրում կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարը շարունակվելու է:

Կրքերը չեն հանդարտվում. Ստամբուլյան կոնվենցիան` հաղթաթո՞ւղթ ընդդիմության ձեռքին

«Մեր անկեղծ պայքարը, որն ուղղված է թուրք կնոջ դիրքը հասարակության մեջ արժանի մակարդակի հասցնելուն, շարունակվելու է` մեր ավանդական արժեքների պահպանմամբ։ Դրսում դեղորայք փնտրելու կարիք չկա, պետք չէ նմանակել ուրիշներին այս բարձրագույն նպատակին հասնելու համար։ Լուծումը կա մեր ավանդույթներում ու սովորույթներում», - Twitter-ում գրել է Օքթայը։

Եվրոպայի խորհրդի ստամբուլան կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին ընդունվել է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր ութ երկրների կողմից 2011 թվականի մայիսի 11-ին։ Այն դարձել է առաջին եվրոպական համաձայնագիրը, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության դեմ պայքարին:

Թուրքիան կոնվենցիան վավերացրած առաջին երկիրն էր, նրան հաջորդել էին մնացած 33 երկրները:

Կոնվենցիան հաճախ վիճելի փաստաթուղթ են անվանում, մասնավորապես, «գենդեր» հասկացության պատճառով։

Ստամբուլյան կոնվենցիայի հարցով նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողովին