Սպանություն Արցախում. գլխի և ոտքի վրա կտրված վերքերով դիակ է հայտնաբերվել

Տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարվել է ցակատով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Արցախում սպանություն է տեղի ունեցել. մարտի 19-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1990թ. ծնված Պ. Ա.-ն զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Ծովատեղ գյուղի «Ծովեր» կոչվող տեղամասում դիակ կա։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը Facebook–ի էջում։

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը «Ծովեր» կոչվող տեղամասում հայտնաբերել է Մ. Ա.-ի դիակը, գլխի հետևի և աջ ոտքի վրա կտրված վերքով: Տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մ. Ա.-ին ցակատով հարվածներ հասցնելով սպանել է Մարտունու շրջանի բնակիչ, 1974թ. ծնված Գ. Ա.-ն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանցագործության գործիք հանդիսացող ցակատն առգրավված է:

Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը