«Շուշին նվիրել են, չեն հանձնել». Ռուբեն Հայրապետյանը վստահ է` Օհանյանի վրա «շառ են անում»

ՀՖՖ նախկին նախագահը բացառում է, որ մենք նման կորուսներ կունենայինք պատերազմում, եթե երկիրը ղեկավարեին ՀՀ երրորդ կամ երկրորդ նախագահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Եթե Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարեին պատերազմը, այսպիսի կորուստներ կունենայի՞նք։ 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ նման հռետորական հարց է հնչեցրել ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով պատերազմում Հայաստանի կրած պարտությանը։

«Իշխանությունն անընդհատ ասում է` նախկինները։ Այո՛, եղել են թերություններ։ Ես ինքս բազմաթիվ սխալներ եմ թույլ տվել իմ ոլորտում, բայց գոնե կառուցել եմ։ Ամեն տարի ֆուտբոլի մի դպրոց եմ կառուցել։ Խիղճս հանգիստ է` ես իմ կյանքում լիքը բան եմ կառուցել ու բան եմ թողել էս երկրի համար»,–ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով` բացառվում է, որ մենք նման կորուսներ կունենայինք պատերազմում, եթե երկիրը ղեկավարեին ՀՀ երրորդ կամ երկրորդ նախագահները։ Հայրապետյանը նշում է` վերոհիշյալ երկուսն էլ թիզ առ թիզ ամեն բլուր գիտեն Արցախում։

Նեմեց Ռուբոյի ունեցվածքը. համացանցում սկանդալային տեսանյութ է հրապարակվել

Նա նշում է` երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշում էր, թե պատրաստ է փոխզիջումների գնալ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար, Հադրութ կամ էլ Շուշի տալու անո՞ւն էր տալիս։

Հայրապետյանը վստահ է` Շուշին նվիրել են, չեն հանձնել։

«Քարին Տակը չի ընկել, այն հանձնել են. նույնը Շուշիում է եղել։ Եթե ճիշտ պաշտպանություն կազմակերպվեր, աշխարհն էլ շուռ գար, չէին կարող գրավել Շուշին այն տեղից, որտեղից մտել են։ Մինչև հիմա չգիտենք՝ ով է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատուն, բայց հիմա ուզում են շառ անել Սեյրան Օհանյանի վրա. ուր էր` Սեյրան Օհանյանը լիներ պատասխանատուն, Շուշին երբեք չէր հանձնվի»,–ասաց Հայրապետյանը։

«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան

Նա նշեց նաև, որ պատերազմի օրերին, երբ տեսնում և լսում էր այդքան զոհերի մասին, երեխայի նման լաց էր լինում։

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

Արմավիրում 2010 թ-ի պաշտոնական կեղծիքը բացահայտվեց․ ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանը

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։ Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։

Փաշինյանի խորհրդականն է ցուցում տալիս՝ ինչ մեղադրանք առաջադրեն Հայրապետյաններին. տեսանյութ