«Սևան» ազգային պարկը» տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Շրջակա միջավայրի նախարարը նոր տնօրենին է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված բազմաշերտ անելիքների համալիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. «Սևան» ազգային պարկը տնօրենի նոր պաշտոնակատար ունի։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ՊՈԱԿ–ի աշխատակիցներին է ներկայացրել նոր ղեկավարին` Արման Աբելյանին։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։

«Սևան» ազգային պարկը» տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Նախարարը տնօրենի նոր պաշտոնակատարին է ներկայացրել ազգային պարկի գործունեության առաջնահերթությունները, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված բազմաշերտ անելիքների համալիրը։

 

«Սևան» ազգային պարկը» տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Մասնավորապես նշել է, որ սիգի արդյունագործական որսի նոր փուլն է մեկնարկում, ինչպես նաև ներկայացրել է Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ աշխատանքները՝ ամառային տուրիզմի սեզոնին ընդառաջ։

«Դիլիջան ազգային պարկի» անտառապահին կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել

Նախարարը նաև նշել է, որ պետք է գույքագրել առաջնահերթության տարբեր կարևորության ապամոնտաժման ենթակա՝ իրավական ամենատարբեր կատեգորիա ունեցող բոլոր շենք-շինությունները, սկսել Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները։

Նախարարն առաջնահերթությունների թվին է դասել նաև առափնյա, վերջրյա պահպանության հատուկ պահնորդական ջոկատի կարողությունների հզորացումն ու տեխնիկական վերազինումը

Հիշեցնենք, որ «Սևան» ազգային պարկի» նախորդ տնօրենը` Արա Խլոյանը, այդ պաշտոնում էր նախորդ տարվա հուլիսից։

«Դիլիջան ազգային պարկից» ծառեր են հատել. համագյուղացիների հանցավոր խումբը բացահայտված է