Փրկարարները Սիսիան - «Զանգեր» հատվածում արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա

Կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով սահել է և երկկողմանի փակել ճանապարհահատվածը, մոտ 60 ավտոմեքենա է կուտակվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Մարտի 19-ին, ժամը 18:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան - «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Երևան-Գյումրի ճանապարհին ողբերգական վթարից տուժած 4–րդ ուղևորը ևս մահացել է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան - «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով սահել է և երկկողմանի փակել ճանապարհահատվածը, մոտ 60 ավտոմեքենա է կուտակվել:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա:

ԱԻՆ-տց տեղեկացնում են, որ ժամը 21:02-ի դրությամբ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է, ճանապարհահատվածին առկա է մերկասառույց: