ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook–ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել։ Պատերազմի ժամանակ 2 ոտքը կորցրած տղաներից մեկը քայլելով տուն է գնացել։
«Արամը պրոտեզավորվեց և քայլելով գնաց տուն... Արամ Արզումանյանը պատերազմի ժամանակ կորցրել է երկու ոտքը: Պրոթեզավորումից հետո խնդրեց մի քանի ժամով տուն գնա, որպեսզի քայլելով մտնի տուն ու անակնկալ մատուցի մորը»,–գրել է տեսանյութին կից։
Տեսանյութում երևում է`ինչպես են զինվորի հարազատները, ընկերները, մայրն անհամբեր սպասում են նրա վերադարձին։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։