ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Կուբայի արևելքում ՝ Մոա քաղաքի շրջանում, երկնաքար է ընկել ու պայթել։ Տեղեկությունը հայտնում է Cubadebate պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 22:06-ին (Երևանի ժամանակով ժամը 06:06-ին) Մոա քաղաքի սեյսմոլոգիական կայանը երկնքում մի քանի լուսային երևույթ է արձանագրել:
«Դեպքի վայրում եղած մարդիկ ասել են, որ նկատվել է կարմիր ու սպիտակ լույս, ինչին բարձր պայթյուն է հաջորդել», -նշված է հաղորդագրության մեջ:
Ազգային սեյսմոլոգիական ծառայության ղեկավար Էնրիկե Արանգո Արիասը նշել է, որ, նախնական տվայլներով, խոսքը երկնաքարի անկման մասին է։
Արմագեդոն կամ Սուպերմեն. Դետրոյթի մոտ երկնաքար է ընկել
«Մեր սարքավորումները հարվածային ալիք գրանցեցին, բայց սենսորները ցույց տվեցին, որ դա ցամաքային պայթյուն չէր», — ասել է նա:
Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում:
Չախոյան. «Երկնաքարային հոսքը ոչ հազվադեպ ու գեղեցիկ երևույթ է»