ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Հաշվի առնելով ղազախական «Ատիրաու» ակումբում զբաղվածությունը և անհամատեղելիությունն ազգային հավաքականում աշխատանքի հետ՝ կանանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Սանամյանը, որը հայտնի է հայկական մի շարք ակումբներում կատարած մարզչական աշխատանքով:
Արմեն Սանամյանի վերջին աշխատատեղը Հայաստանի Մ-19 հավաքականն էր, որտեղ նա կատարում էր գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի օգնականի պարտականությունները:
«Շնորհակալ ենք, Կամպանյա». «Արարատ-Արմենիայի» իսպանացի մարզիչը հեռանում է